ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 15-21-ն գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արձանագրվել է թունավորման վեց դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է տասը մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: