Team Telecom Armenia-ն 500 Գիգաբիթ/վայրկյանում թողունակությամբ ցանց է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շուտով կունենա նոր գերհզոր թողունակություն ունեցող կապուղի, կառուցման աշխատանքները արդեն սկսել են։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է Team Telecom Armenia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«TEAM-ը շուտով իր DWDM տրանսպորտային ցանցում կգործարկի կապուղի, առաջինը Հայաստանում կիրառելով 500
Gbit/s թողունակությամբ տրանսպոնդերներ: Սարքավորումները արդեն Հայաստանում են։ Նշեմ, որ նման տրանսպոնդերներ առաջին
անգամ կիրառել է Facebook-ը Եվրոպայի և Ամերիկայի միջև»:

Հարցերի դեպքում զանգահարեք 095555060 կամ գրեք [email protected]




Լրահոս