Նիկոլ Փաշինյանը պարգևատրումների մասին որոշում է ստորագրել. ովքեր են պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման եւ հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի եւ հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:




Լրահոս