Պարզվում է՝ այս տարի տեղական մթերումների համար այնքան էլ հաջող չի եղել: Պատճառը՝ ցրտահարությունն է եւ անձրեւները:
«Սպայկա»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով, կորիզավորները որակով զիջում են անցյալ տարվա բերքին.
«Մոտավորապես 40 տոկոս ավելի քիչ կարտահանվի կորիզավոր, բայց մթերումներն իրենց հունով ընթանում են որեւէ խոչընդոտ, նույնիսկ երկրում առկա իրավիճակով պայմանավորված մեր համար չկա: Հակառակը մենք մթերումների աշխարհագրությունը մեծացրել ենք, եթե ֆերմերները ապրանքի մթերման հետ կապված խնդիր ունեն, ապա հանգիստ կարող են մեր ընկերության ներկայացուցիչներին դիմել: Ավելին, եթե իրենք ունեն արտահանող պարտնյոր, որը Ռուսաստանում դժվարություն ունի հիմա, այդ նույն ֆերմերները կարող են մեզ դիմել եւ սպառել իրենց ապրանքը: Հայաստանում որակյալ ապրանք ծառի վրա չի մնում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս տարի ֆերմերները ծիրանը լավ չեն մշակել, անձրեւների ժամանակ անընդհատ սրսկումներ չեն արվել, դրա համար էլ այն որակապես նախորդ տարվա համեմատ թույլ է:
Ս.Հ.