ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեմպը մեզ էլ չի բավականացնում, քաղաքային իշխանություններին մեղադրելն արդար չէ. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը: Վերջինս անդրադառնում է Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցելու հարցին, որը վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Ասուլիսին մասնակցում էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, որն անդրադարձավ Օղակաձև այգում կատարվելիք շինարարությանը:

«Այս ասուլիսը ուղղված է մարդկանց, որ որևէ բաց հարց չմնա: Հատկապես այն մարդկանց համար, որոնք ամենափոքր բանը փորձում են ներկայացնել որպես ձախողում կամ կատաստրոֆա», – նկատեց վարչական շրջանի ղեկավարը:

Նա նկատեց, որ միգուցե աշխատանքերի տեմպը մարդկանց չի բավարարում, սակայն ընդգծեց, որ այդ տեմպն իրենց էլ չի բավարարում: «Մեղադրել քաղաքային իշխանություններին բանում, որ բավարար չի աշխատում, կամ կանաչապատ տարածքներ են ոչնչացնում, արդար չէ», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս