Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետին հրավիրել են դատարան: Իսկ ինչի՞ համար: Նշենք, որ նրա տունը գողության փորձ կատարած անձին նոր մեղադրանք է առաջադրվել:
Մասնավորապես, Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում վիճաբանության ժամանակ երկու անգամ դիտավորությամբ հարվածել է էդգար Ղուլյանին, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նկատենք, որ Հասանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում. նա 2019 թվականին փորձել էր թալանել Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը:
Ի դեպ, սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի ուղարկած հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ավելին, նրան մի քանի անգամ իր բնակարանի թալանի գործով հրավիրել են դատարան, սակայն դատախազը տարբեր պատճառաբանություններով չի գնացել:
Ի վերջո, դատարանին հաջողվել է Արսեն Մարտիրոսյանին հրավիրել դատարան: Մեզ հետ զրույցում Արայիկ Պապիկյանը ներկայացրեց քրեական գործի ողջ հանգամանքները, եւ թե ինչ է ասել դատարանում դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Քնար Մանուկյան