Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներն ու ուսանողները: Նրանց բողոքի ակցիան կապված է համալսարանում կատարված դեպքերի, նաև ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի հետ:
«Հետասյու մենք ազատ մարդկանց համալսարան ենք, և ասել ենք, որ ով կարող է որևէ լումա ներդնել մեր համալսարանի համար, տեղ ունի մեր ընտանիքում: Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համալսարանի խնայողություններն աճել են և մենք չենք հաշվում այն գումարները, որ մեր ուսանողները պարտք են մեզ», – նշեց ներկաներից մեկը:
Նա պատմեց, որ հուլիսի 17-ին նշանակվեց Խորհրդի նիստ, որի ժամանակ համալսարանի ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը և սա այն դեպքում, երբ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը վարույթ էր հարուցել նրա նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում