Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է Հայկական զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ: Բաբայանը նշեց, որ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն դրանց վերականգնման հնարավորություններ կան:
Մանրամասները՝ տեսանյութում