ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեյրան Օհանյանի ընկերներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել». Շուշիի գոյապայքարի դրվագներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրառում է արել եւ ցավակցել իր զինակից ընկերոջը, որը կյանքն է զոհել Շուշիի պաշտպանության համար: Նախարարը գրել է. «Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»։

Հիշեցնենք, Վահե Սիրունյանին ուղղված գրառում սոցիալական ցանցի իր էջում արել էր նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրելով. «Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։ #Հաղթելուենք»:

Այս գրառումը Վահե Սիրունյանի եւ Սերգեյ Հայրապետովի մասին է. վերջինս Սեյրան Օհանյանի թիկնազորի պետն է եղել: Երկուսն էլ «Մարտական խաչ. 1-ին աստիճան» շքանշանակիրներ են, ընդ որում՝ Վահե Սիրունյանը՝ հետմահու:

Նկատենք՝ երեկ ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունը տարածեց՝ ասելով, թե  վիրավորվել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Սակայն Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները: Վերջինս հայտնում է, թե իրեն լավ է զգում եւ շարունակում է կատարել իր պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս