Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում Է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:
Փետրվարի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութ են»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան զինավարժանքներ են պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետեւ այդ երկիրը 2021 թվականին նախագահում Է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինավարժանքներ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով, հետախուզության ուժերով եւ միջոցներով եւ այլ ուժերով: Զասը նաեւ հայտարարել Է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր Է մնում տարածաշրջանային անվտանգության համար:
«Աֆղանստանը մնում Է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել Է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել Է»,- ասել Է նա:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումնեռր չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաբեռնման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք Է լինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ Էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին հարկ չի լինում»,- ասել Է նա: