Այն ամենից հետո, ինչ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ․ թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է եղել Ազգային ժողով, Վարդանյանն ասաց՝ եկել է ծանոթանալու. «Վաղուց չէի եղել Ազգային ժողովում։ Վերջին անգամ եղել էի 2018 թվականի մայիսի 1-ին։ Ուզում էի ծանոթանալ, որովհետեւ այս գումարման պատգամավորների երեւի 95 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից հետեւում եմ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից մի քանիսին ճանաչում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զգալի մասին ճանաչում եմ, հիմնականն «Իմ քայլի» պատգամավորների մասին է խոսքը։ Ինչ կարող եմ ասել, մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը հայկականության, մեր մշակութային որեւէ արժեքի հետ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի 3-4 հոգի կան, որ մտքի գիգանտներ են, ամեն մի արտահայտությունն ուշագրավ է, նրանց սփյուռքահայերն արեւմտահայերենով ասում են՝ անուշադիր, արեւելահայերենով դա դառնում է ապուշ, մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են, մի մասի ծնողներին եմ ճանաչում։ Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքում մեծացածների հոգեբանական վիճակը, մտորումներ, կարծիքները՝ ինչպես են կարողանում այս իրավիճակում շարունակել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակում։ Քանի որ ռազմական դրություն է, ուզում էի իմանալ՝ արդյոք բոլոր պատգամավորները զրահաբաճկոններո՞վ են։ Դեմքով քչերին եմ ճանաչում, հիմա կշրջեմ, կտեսնեմ, դասամիջոցն ավարտվի, սրիկաներին հանդիպելու ցանկություն չունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում