Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վիրավորումով 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 02:00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում՝ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսի ավտոմեքենայով, և տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքերում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել:




Լրահոս