Որքան թուլանում է ՀՀ գործող վարչապետի իշխանությունը եւ ազդեցությունը կառավարման համակարգում, այնքան մեծանում է ՀՀ Աժ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ազդեցությունը:
Ամենատարբեր իրողությունների համադրմամբ ArmLur.am-ը հանգել է եզրակացության, որ Անդրանիկ Քոչարյանը մեր երկրում ստվերային ուժային կառավարիչներից մեկն է:
Նրա ցուցումներով են քաղաքական հետապնդումներ իրականացվում մի շարք անձանց նկատմամբ ուժային տարբեր կառույցների կողմից: Նա, օգտագործելով իր ուղիղ հեռախոսը պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաճախ նրանց ցուցումներ է տալիս:
Նրա ուղղորդմամբ է իրականացվում մարտի 1-ի գործով քննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:
ՀՀ ոստիկանության մարտունակությունը բարձրացնելու համար հենց Անդրանիկ Քոչարյանն է հրապարակավ հայտարարում կրակելու մասին: Բայց նա նաեւ ունի անձնական օգտագործման պաշտոնյաներ, որոնց հենց իր ջանքերով է նշանակել տվել երկրի կարեւորագույն պաշտոններին:
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի նշանակումը մեծապես իրականացվել է Անդրանիկ Քոչարյանի հորդորներով. հիմա էլ նրանք հրապարակային ցուցադրաբար միասին են լինում մշտապես:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանապետ Աշոտ Զաքարյանն էլ կարծես նշանակվել է Անդրանիկ Քոչարյանի հովանավորությամբ. համենայնդեպս լսելի են վերջինիս կողմից նման նեղ պնդումներ:
Ու թեեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, թեեւ առաջին անգամ պաշտոնանկ անելուց հետո Քոչարյանը նրան դաժան քննադատեց, սակայն այսքանից հետո նույն Քոչարյանն է վարչապետին հորդորել, որ նա անփոխարինելի է եւ երկրորդ անգամ Արտակ Դավթյանի նշանակումը էլի կապվում է Քոչարյանի անվան հետ:
Դե իսկ մանր չինովնիկների մասին չենք էլ հիշատակում. նրանք շատ են ու բազմաթիվ ոլորտներում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: