Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute – IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։
Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։
Հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո: Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%: