Մարտի 19-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում սահմանադրական օրենք է առկա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ եւ ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Նախագծի ընդունման պարագայում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ՀՀ արդարադատության նախարարից եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիակական եւ իրավաբանական անձինք:
Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ առանց նախնական քննարկման: Այնինչ հետաքրքիր է, որ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ եւ այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը:
Մանրամասները՝ տեսանյութում: