ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ընտրության կգնա Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետն արդեն հայտարարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն ուշագրավ է, որ նրա իշխանությունը կարծես թե ցանկություն չունի փոխել Ընտրական օրենսգիրքը: Եվ սա այն դեպքում, երբ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, թե պետք է փոխել ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար գրված եւ կարված Ընտրական օրենսգիրքը: Սակայն հիմա, երբ առջևում կրկին պետք է ընտրություններ լինեն, Փաշինյանը մոռացել է իր նախկին մտադրությունների մասին:

Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով, հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները եւ հենց անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների: Սակայն կարծես թե Փաշինյանի սրտով է այսպիսի ընտրակարգը եւ նա եւս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց այդ ռեսուրսները:

Իսկ 2018 թվականին Ընտրական օրենսգրքին դեմ էր քվեարկել  Հանրապետական կուսակցությունը եւ ռեյտինգային համակարգը չփոխվեց:

Դրանից անմիջապես հետո ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ԱԺ-ն տապալել է քվեարկությունը, սակայն միեւնույնն է՝ ընտրությունները կկայանան:

Բայց հիմա երկուսուկեր տարի անց իշխող թիմը մոռացել է իր խոստման մասին եւ չի բացառվում ընտրություններիւ գնան հին օրենսգրքով՝ չնայած նորը արդեն պատրաստ է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս