Ինչպես հայտնի է մարտի 11-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ և ժամկետ կար մինչև ամսի 20-ը. կամ նախագահը պետք է նշանակեր Արտակ Դավթյանին, կամ՝ դիմեր ՍԴ։ Բայց որևէ քայլ չի արել։
Կառավարությունը քիչ առաջ հայտնեց, որ Արտակ Դավթյանը իավունքի ուժով ԳՇ պետ է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՊՆ-ում այս պահին պատրաստվում եւ սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ինքն է գալու եւ անձամբ ներկայացնի որպես ԳՇ պետ:
Հիշեցնենք, որ ArmLur.am—ն այսօր գրել էր, որ նման պարագայում չի բացառվում, որ Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահներին: