Armlur.am-ին հայտնի դարձավ,որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սացիալական ցանցում գրանցված լինելով «Mushegh Shushanyan» օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված
հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է բռնությունը:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Շուշանյանը հիշյալ կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը,
«Կիլոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիլոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատարածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ուն նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար», ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կրկին նույն կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը. «Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամեմաիսկական թուրքաը:Նա վտանգավոր է քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը:Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի աս ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը:
Շուշանյանին սպասվում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:Առաջադրված մեղադրանքի շուրջ զրուցեցինք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց.«վերահաստատում եմ գրառումներս:
Իշխանությունը յուրացրած ազգային եւ պետական դավաճան, թշնամու հետ պայմանավորված պատերազմի միջոցով Հայրենիք վաճառած նիկոլ փաշինյանը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության: Սակայն քանի որ նա իշխանությունը յուրացնելով ապահովագրել է իրեն քրեական հետապնդումից, իսկ նրա պաշտոնավարումը ազգային անվտանգության մեծագույն վտանգ է եւ մեզ համար տարածքային և մարդկային նոր ու անդառնալի կորուստների իրական ռիսկեր է պարունակում, նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվել եւ վարվում են արժանապատիվ եւ քաղաքակիրթ ազգերը թշնամու կողմն անցած, ի շահ թշնամու գործող հայրենավաճառ դավաճանների հետ, նրանց մեկուսացնելով եւ արդարադատության առաջ կանգնեցնելով կամ, եթե դա անհնարին է, ֆիզիկապես ոչնչացնելով»:
Ք.Մ.