Ինչպես հայտնում է հայտնի իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Նեյմարը մոտ է երկարաձգելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Ըստ աղբյուրի, պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թ-ի հունիս: Եթե փարիզյան ակումբը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարողանա հաղթել ՉԼ-ում, բրազիլացին կստանա հավելյալ ահռելի գումարներ։
Լրագրողի պնդմամբ, իր տեղեկությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը և ՊՍԺ-ն առաջիկա օրերին պաշտոնապես կհաստատի իր տեղեկությունները։ Նեյմարի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, հիշեցնենք, նախատեսված է մինչև 2022 թվականը։