ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուս դիվանագետներին վտարելու մասին Բալթյան երկրների հայտարարությունները, հայտնել է, որ այս երկրների իշխանությունները կարող են չկասկածել Ռուսաստանի պատասխանի հարցում:
Լատվիան, Լիտվան և Էստոնիան հայտարարել են, որ արտաքսում են ռուս դիվանագետներին՝ ի նշան Չեխիային հավատարմության:
«Մեր պատասխանի հարցում այս երկրների իշխանությունները կարող են չկասկածել: Նրանց դիվանագետներն արդեն կարող են սկսել հասկանալ՝ նրանցից ով պետք է իրերը հավաքի»,-ասել է նա: