Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրա­ման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:

Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոս­տիկանների մոտ լուրջ դժգոհության տե­ղիք են տվել, որովհետև մարզի ժողո­վուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:

Ոստիկանությունից մեզ տեղեկաց­րին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հար­ցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով:

Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքր­վելով, թե մարդուն հասանելիք արձա­կուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս