ՀԱՄԱՍ-ը պատասխան ավիահարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին, խոսքը, մասնավորապես, Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքների մասին է:

Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:

Իսրայելական բանակը հաստատել էր շենքին հասցված ավիահարվածի մասին լուրը՝ մեկնաբանելով, որ իրենց տեղեկություններով՝ շենքում են պահվել ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական սարքավորումները:

Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով իսրայելական կողմն ունի առնվազն 10 զոհ, Պաղեստինը՝ շուրջ 140, այդ թվում՝ մոտ 40 երեխա:




Լրահոս