Ալիկ Սարգսյանը կարողացել է լքել Հայաստանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի եւ հետագա բուժումը ստանալու համար պետք է գնա Ռուսաստանի Դաշնություն: ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է եւ թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, եւ նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս ներկայումս ՌԴ-ում է եւ զբաղված է առողջական խնդիրներով:

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս