Վրաստանում կորոնավիրուսի տարածումից ի վեր 40.000 երեխա է վարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Թեմուր Չխաիձեի խոսքով՝ երկրում վարակվածների ընդհանուր թվի մոտ 9,5-10% -ը 0-18 տարեկան են: Դա նշանակում է, որ Վրաստանում վիրուսի տարածումից ի վեր մոտ 40.000 երեխա վարակվել է COVID- 19-ով:

«Եթե համեմատենք այս թվերը վարակվածների ընդհանուր թվի հետ, դա նշանակում է, որ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակվել է մինչև 40 հազար երեխա: Ամեն օր կորոնավիրուսով վարակվում է 150-200 երեխա: Սա բավականին բարձր ցուցանիշ է, բայց եթե համեմատում ես այլ երկրների հետ, ապա դա մեծ թիվ չէ», – ասել է Չխաիձեն:

Նրա խսքերով, Միացյալ Նահանգները երեխաների շրջանում վարակման ամենաբարձր ցուցանիշն ունի:




Լրահոս