Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը: Ինչպես հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստի ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները և քննարկել 2021թ. հունվարի 11-ի՝ երեք երկրների ղեկավարների հայտարարության շրջանակներում կատարվող հետագա աշխատանքների ընթացքը:




Լրահոս