ՀՀ քաղաքացիների անձնագրերի տպագրության գործընթացում առաջացել են որոշակի բարդություններ. ՌԴ դեսպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։ Անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ հայտնում են դեսպանությունից։




Լրահոս