Մենք այսօր իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաեւ չունենք տրամադրություն տոնելու այս օրը. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Տոնոյանի մայրը՝ Կարին տոնոյանը:
«Այսօր ինքնախաբեությամբ տառապելը ծիծաղելի է, մեր անկախությունը ամեն տեղ գրավված է: Սահմաններին եւ ռուսական դրոշ կա, եւ ադրբեջանական դրոշ կա: Մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են: Այո, կարելի էր նշել այս օրը. Պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս են նոր սերունդ, որը պետք է տեր կանգնի հայրենիքին: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին, որ մենք մեր տղաների ձեռքից ընկած դրոշը մեր ձեռքին: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ»,-ասաց նա:
Ազատության հրապարակից ջահերով ու մոմերով երթ կսկսվի դեպի Եռաբլուր: