ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ արժանիքի համար է հայտնի ոստիկանապետ Գեբելսը պարգևատրվել նախագահի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:

Պարգեւ ստացած անձանցից մեկը Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն է:  Նա պարգեւի արժանացավ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հարց է առաջանում՝  ինչ խիզախություն էր ցուցաբերել բոլորին հայտնի Գրիգոր Ամիրխանյանը կամ նույն ինքը Գեբելսը: Նա այն ոստիկանապետն էր, որ օրերս Արմավիրի մարզում հրահանգեց ոստիկաններին քաշքշել, հարվածել խաղողագործներին, որոնք րենց խնդիրները բարձրաձայնելու համար ճանապարհ էին փակել: Ի դեպ, Գրիշա Ամիրխանյանը հենց ինքն էր գնացել դեպքի վայր ու այս ու այն կողմ էր շպրտում խաղողագործներին: Ահա, իշխանությունները Գրիգոր Ամիրխանյանին համարեցին խիզախ ու ավանդ ներդրած ոստիկանապետ ու պարգեւի արժանացրեցին:

Ի դեպ, նույն Գրիգոր Ամիրխանյանը տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիշա Ամիրխանյանը , որն առավել հայտնի է «Գեբելս» անունով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից այն բանից հետո, երբ նա մասնակցել էր քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ծննդյան խնջույքին։ Ամիրխանյանը համակարգ է վերադարձել 2018թ ապրիլյան իրադարձություններից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս