ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես էր նոյեմբերի 9-ի հայտարարությունից երկու օր առաջ ներկայիս պատգամավորը շնորհավորում հայ ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբեի 9-ի տխրահռչակ հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը շնորհավորում էր հայ ժողովրդին, որ հայկական զինուժը կարողացել է կանգնեցնել հակառակորդի հարձակումն ու անցնել հակահարձակման։

«Էն որ ժողովուրդը շատ էր շտապում, ասում՝ ե՞րբ ենք հակահարձակման անցնելու, հիմա արդեն սկսել ենք։ Ներքևի՝ հարավային, մասից ահագին տարածքներ ենք հետ վերցրել, օպերացինաները շարունակվում են»,- լրատվամիջոցներից մեկին տւված հարցազրույցում ասում էր Մելքոնյանը։

Ըստ նրա՝ հակառակորդին պատժելու ու վերջանական հաղթանակ տանելու հարցում միակ խանգարողն անտառներն էին։ Բացատրում էր՝ հեննց տերևաթափ լինի, ադրբեջանցիները թաքնվելու ու քողարկվելու տեղ չեն ունենա և ստիպված կփախչեն Արցախի տարածքներից։ «Շատ քիչ է մնացել, տերևաթափին ենք սպասում։ Իրենք լեռներում են կռվում, իսկ լեռներում այդքան տեխնիկա քարշ տալ հնարավոր չէ։ Ինչ տեխնիկա էլ ունեին, ձորերում վարի է գանցել։ Իրենց միայն հեռահար հրթիռներն են մնացել, բայց դե դրանց բոլորին քաշել-բերել ենք մեր լեռները, ու կամաց-կամաց հարցերները կլուծենք։ Մի քիչ էլ որ եղանակը ցրտի, ավելի նպաստավոր կլինի մեզ համար»,- նշում էր պաշտպանության նախկին նախարարն ու հավելում, թե այդ օրերին մեր զինուժն արդեն պարտիզանական կռիվ էր տալիս։

ՔՊ-ական պատգամավորը հպարտորեն ընդգծում էր նաև, որ մենք հակաօդային պաշտպանության միջոցներ ենք ձեռք բերել, ու օդն արդեն փակ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս