Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ԱԱ-ում ապահովել է առնվազն բրոնզե մեդալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանից Դավիթ Չալոյանն ուժերը չափեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և հաղթեց 3:2 հաշվով: Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում կմրցի Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ:




Լրահոս