Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը 620 դրամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինը շարունակում է բարձր գնով վաճառվել. վերջին օրերին այն նորից թանկացել է:
Այս մասին չի լռում նաև պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 1.2 տոկոսով։ Իսկ ահա 2021թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 44.1 տոկոս գնաճ: Նշենք, որ դիզելային վառելիքը թանկացել է 43.2 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դիզելային վառելիքի մեկ լիտրն այսօր վաճառվում է 500 դրամով: Իսկ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը 620 դրամ է, ռեգուլյարինը 510-520 դրամ:

Ս․ Հ․




Լրահոս