«Էդ տղեն գյուղապետ չի լինելու, ես՝ որպես Բյուրականի բնակիչ, չեմ ուզում, որ ինքը լինի գյուղապետ»,- Բյուրական համայնքում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցչին: Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակտար է նշանակվել Ռադիկ Գեւորգյանը, որը, գյուղացիների հավաստմամբ, այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում:
«Թող մեր գյուղի մարդ լինի, որ մեր գյուղի ամեն ինչին տեղյակ լինի: Էստեղ գյուղապետ Բաբայանի հարցը չի, ինքը ոչ էլ ուզում է լինի գյուղապետ: Մենք որոշենք, որ մեր գյուղից մի նորմալ մարդ դնենք, թող աշխատի: Թող էդ Ժամանակապավոր պաշտոնակատարը գա կանգնի էստեղ ու ասի՝ մեզնից քանիսին է ճանաչում»,- ասում են գյուղացիները: Բնակիչները պնդում են, որ եթե ժամանակավոր նշանակվեց, այդպես էլ կմնա: «Ես քեզ խնդրում եմ, որ Նիկոլին ասես՝ մի հատ գա մեր գյուղ. հա՛մ խոշորացման ենք դեմ, հա՛մ քո գալուն ենք դեմ»,-ասել է բնակինչերիչ մեկը՝ դիմելով օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռադիկ Գեւորգյանին: «Դու տեսնում ես, որ ժողովուրդը քեզ չի ընդունում, չի սիրում, չի հարգում: Չենք ընտրելու քեզ, ընգե՛ր, չենք ընդունելու, հարգանք չես ունենալու: Էլ քեզ ո՞նց ասեմ: Գյուղապետարան էլ չենք թողնելու մտնես»,-ասել է նա: Մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Դու 25 օրով ես գալիս պաշտոնակատար: Քանի՞ օր կտեւի, մինչեւ դու հասկանաս, թե ինչ պետք է անես: Խելացի մարդու համար գոնե մեկ ամիս կտեւի, մինչեւ հասկանա՝ գյուղին ինչ է պետք: Այսինքն՝ քո ժամանակը չի հերիքելու հասկանալու համար: Ես՝ որպես քո դասընկեր, խորհուրդ եմ տալիս հրաժարվեիր: Եթե քեզ կընտրեին համայնքապետ, այդ ժամանակ կգայիր, կծանոթանայիր 1-2 ամիս ու կսկսեիր ղեկավարել գյուղը: Քո նշանակումը այսօր պառակտումի է տանում: Հիմա հրաժարվիր, դեկտեմբերի 5-ին ընտրություններ են: Եթե ընտրվես, էդ ժամանակ կանցնես էս աշխատանքին»:
Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գեւորգյանը, որն այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում: Ոստիկանների ուղեկցությամբ նա մտավ համայնքապետարանի շենք, իսկ դուրս գալու ժամանակ գյուղապետարանի մոտ հավաքվածները սկսեցին վանկարկել. «Ռադիկ, սիկ..ր.»:
Մի պահ իրավիճակը լարվել է, ոստիկանների եւ բնակիչների միջեւ հրմշտոց է սկսվել:
Ն. Պ.