Դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնովիրուսի հիվանդության 59 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 4669 թեստավորում: Առողջացել է 248 քաղաքացի, գրանցվել է 7 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344540 դեպք, որոնցից 330841-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4250 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7950 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:
Ընդհանուր կատարվել է 2540319 թեստավորում: