ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ու Արցախի միջև միակ սեպ խրողը Նիկոլ Փաշինյանն է. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին աղմկահարույց հայտարարությունից հետո, թե «Արցախի չէր կարող միայն հայկական լինել», Արցախի Ազգային ժողովն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ անթույլատրելի է քաղաքական տարբեր ուժերի կողմից հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Արցախի խորհրդարանական ուժերը տարակուսելի են որակել նաև հանգամանքը, որ նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարություններն ասես միմիայն Ադրբեջանի շահերն են սպասարակում: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Արցախի բոլոր խմբակցությունները հայտարարությունը միաձայն են ընդունել։ «Հայաստանիի ու Արցախի միջև միակ սեպ խրողը Նիկոլ Փաշինյանն է»,-հավելեց Գալստյանը։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:




Լրահոս