Երկարակեցության գաղտնիքը կապված է գեների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

115 տարեկան կնոջ ԴՆԹ-ի հետազոտությունները նիդերլանդցի գիտնականներին թույլ են տվել բացահայտումներ անել: Երկարակյաց կնոջ գեներում հետազոտողները գտել են հատուկ տարրեր, որոնք բացառում են Ալցհեյմերի հիվանդության, մտավոր թուլության եւ այլ հիվանդությունների առաջացումը, որոնք էլ հենց հաճախ ուղեկցում են ծերությանը,- գրում է Foxnews.com  -ը:”Մեզ հայտնի է, որ նրա ուղեղում չի եղել Ալցհեյմերի հիվանդության որեւէ ախտանիշ: Մենք կարծում ենք, որ կան կյանքի տեւողությունը երկարացնող գեներ”,-ընդգծել է բժիշկ Հեննե Հոլստեջը` Ամստերդամի ազատ համալսարանի բժշկական կենտրոնից:




Լրահոս