Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Այս քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 25 հարց:
Մասնավորապես, օրակարգում ընդգրկվել են հետեւյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
– Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
– «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
– «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
– Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի ընտրություն
– Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն: