ԱԺ նախկին պատգամավորի՝ «ՄԱՊ-ի Ալիկի» որդու կողմից մարդուն ազատությունից ապօրինի զրկելու գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավորի՝ «ՄԱՊ-ի Ալիկի» որդու կողմից մարդուն ազատությունից ապօրինի զրկելու գործով որոշում է կայացվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործը կարճվել է: Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ բոլորնի հայտնի «ՄԱՊ-ի Ալիկի» որդու գործողությունների մասով: Մասնավորապես, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի հատկանիշներով՝

1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ավելին, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահների բացատրական աշխատանքների շնորհիվ ԱԺ նախկին պատգամավորի որդին ինքնակամ ներկայացել է Արաբկիրի քննչական բաժին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Ասել է թե՝ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակարը, հայտնաբերվեց:

Իսկ ինչ էր եղել, ինչու էին իրավապահները փնտրում նրան:

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, դեկտեմբերի 13-ին ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:

Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Սամվել Ծ-ն է, որը իրավապահներին պատմել էր, որ իրեն վնասվածք են պատճառել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևոն Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ք.Մ




Լրահոս