Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի հետ լրագրողների գործունեության մասին նոր նախագիծ են շրջանառել, ասում է, որ որևէ մեկը չի պատրաստվում լրագրողներին հանց այնպես, իր քմահաճույքից ելնելով՝ զրկել հավատարմագրումից:
ArmLur.am-ի հետ զրուցում, անդրադառնալով նախագծին, որ նախատեսում է պետական կառույցներին լրագրողների հավատարմագրման դադարեցման լիազորություն տալ, նշում է.
«Լրագրողների էթիկայի վարքականոն, օրինակ, Աժ-ում այժմ էլ կա, թե լրագրողն ինչպես պետք է իրեն դրսևորի, ինչ պետք է անի կամ չանի: Ու եթե մինչև այժմ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել լրատվամիջոցի դիմումի հիման վրա, ապա ցանկանում են գերատեսչություններին, որոնք, ի դեպ, կազմակերպում ու իրականացնում են լրագրողների հավատարմագրում, նույն գործիքակազմից տալ»:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան