Օդեսայում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:

«Օդեսայի արվարձաններից մեկում գործում Է ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խմբի գաղտնի բազան՝ սարքավորմամբ, որը թույլ Է տալիս Սեւ ծովի ջրատարածքի ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատների որոշում իրականացնել մինչեւ 200 կիլոմետր շառավղով:

Գլխավոր մասնագետները ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցներն են»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում եւ ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Օդեսայի շրջանում, Կրասնոսելկա բնակավայրի մերձակայքում, ոչնչանցվել Է օտարերկրյա վարձկանների հավաքի եւ պատրաստման կենտրոնը. բազային հարված Է հասցվել «Բաստիոն» գերճշգրիտ հրթիռներով:




Լրահոս