ՊԱՏՃԱՌԸ ՋՈՒՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշում տեղի ունեցած սողանքի պատճառ դարձել է տարիների ընթացքում կուտակված ջուրը, որը բերել է փլուզման»,-այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այն հարցին, թե քանի որ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, ի՞նչ աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ, Գաբրիելյանը պատասխանել է, որ դեռ ուսումնասիրություններ են անում: Սակայն եթե ճանապարհը վերականգնվի էլ, պետք է այդ ամբողջ ծանրությունը, որը կա, ավելի թեթեւացվի, որպեսզի ճանապարհը  չիջնի Դեբեդ գետի մեջ ու չփակի այն,  նաեւ վնաս չպատճառի երկաթուղուն:




Լրահոս