Բանակում տիրող վիճակի ու սպանությունների դեմ պայքարող ՀԿ-ներն ու զոհված զինվորների ծնողները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իշխանությունները բանակում կատարվող հանցագործությունները բացահայտելու փոխարեն փորձում են լռեցնել հանցագործությունների մասին բարձրաձայնող անձանց, ինչը կասկածի տակ է դնում բանակում առկա խնդիրները կարգավորելու քաղաքական կամքի առկայությունը: Հայտարարությունը ստորագրել են 11 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ զոհված զինվորների հարազատներ:
ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ