ՊԱՀՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցիչների աշխատավարձից ապօրինի պահումների մասին հերթական ահազանգը սահմանամերձ Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոցից է: Խնդրելով անուններ չհրապարակել աշխատանքը չկորցնելու համար` ուսուցիչները «Ա1+»-ին հայտնել են, որ պահվել է իրենց աշխատավարձի քսան տոկոսը:
ԿԳՆ հանրակրթության վարչության աշխատակից Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Արտանիշի դպրոցի հարցով նախարարությունը պատասխանատու չէ, քանի որ այն գտնվում է մարզի իշխանությունների ենթակայության տակ:
Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանն էլ հայտնել է, որ եթե աշակերտների թիվը չի պակասել, նման կրճատումներն ուղղակի անհնար են:
Ուսուցիչները, սակայն, պնդում են, որ դպրոցում իրենց աշակերտները ոչ թե պակասել, այլ հակառակը` ավելացել են 3 հոգով: Այսինքն` ինչ-որ բան այն չէ:




Լրահոս