Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Ուղերձում ասվում է.
«Անգնահատելի է Ձեր ներդրումը Կատարի կայուն առաջընթացի, զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: