Մամուլում վերջերս հրապարակում եղավ, որ Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել Քասախում:
ArmLur.am-ի հարցին՝ տեղյա՞ կ է արդյոք՝ ի՞նչ միջոցներով է Միրզոյանը այդ առանձնատունը ձեռք բերել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց.
«Հիմա որևէ բան հնարավոր չէ թաքցնել, Արարատ Միրզոյանը հայտարարագիր կներկայացնի, բոլորն էլ կտեսնեն այդ հայտարարագիրը: Կտեսնեն, օրինակ, թե որքա՞ն վարկ է վերցրել բանկից, այդ գույքը ձեռք բերելու համար:
Ես ինքս վարկ եմ վերցնում, որպեսզի, օրինակ, առանձնատուն գնեմ Ձորաղբյուրում, նույն միջոցով հնարավոր է Արարատ Միրզոյանը ձեռք է բերել գույք, ու հիմա ներկայացվում է՝ նա այսքան գումարով առանձնատուն է ձեռք բերել, այնինչ, դեռ վաղ է քննադատության համար»-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում