Մարտի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Մասնավորապես,Պարույր Սևակ և Դրո փողոցների խաչմերուկի հարակից տարածքում տեղի է ունեցել եղևնիների տնկման աշխատանքներ, որին մասնակցել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Վարչական շրջանը համագործակցել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանման հետ։
Նկատենք, որ ըստ բնակիչների՝ Արտակ Հովակիմյանը կարևորում է բնության պահպանումը և իր այս քայլով ցանկանում է օրինակ հանդիսանալ համայնքի բնակչության համար։