Կոնվերս Բանկն ամփոփել է MC Woman’sCard քարտապանների համար արշավի արդյունքները՝ հաղթողներին
հանձնելով արժեքավոր մրցանակներ:
Արշավին մասնակցել են Բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները:
Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով և կազմակերպված միջոցառման ժամանակ ստացել մրցանակները՝
Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax
Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
«Ինձ հաջողակ եմ համարում, միշտ դրական եմ տրամադրվում, և հաճախ կյանքը զարմացնում, ուրախացնում է իր
անակնկալներով: Կոնվերս Բանկի այս մրցանակը մեծ ոգևորություն պարգևեց: Ո՞վ չի երազում մեկնել ճամփորդության՝ այն
էլ անվճար: Այս անգամ բախտն ինձ ժպտաց: Համոզված եմ, որ Կոնվերս Բանկն այուհետ ևս այսպիսի անակնկալներ է
մատուցելու հավատարիմ հաճախորդներին»,-իր խոսքում ասել է գլխավոր մրցանակակիր Նարինե Հայրապետյանը:
Բանկում նշվել է, որ հաճախորդների խրախուսման արշավները լինելու են շարունակական՝ ընդգրկելով հաճախորդների
հնարավորինս լայն շրջանակ: Դրանցից առաջինի մասին Կոնվերս Բանկը կհայտարարի առաջիկա օրերին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: