Պարեկները մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 23-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցում, տեխնիկական զննություն չունենալու համար, կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա:

Ստուգման ժամանակ մեքենայի պահոցում նրանք նկատել են գազային ատրճանակ: Նոյեմբերյանցի վարորդը ատրճանակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:




Լրահոս