ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել ադրբեջանական կողմի հետ 3-րդ երկրում․ ՌԻԱ Նովոստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը վերջնագրի լեզվով է խոսում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և նրանց ստիպում է Ադրբեջանի հետ հանդիպել երրրորդ երկրում։ Այսպիսի հոդված է հրապարակել ՌԻԱ Նովոստի-ն։  Նշվում է, թե մերժման դեպքում ամերիկյան կողմը սպառնում է հակաահաբեկչական գործողության իրականացմամբ։

Ռուսական լրատվամիջոցին այս մասին ասել է իր աղբյուրը։  «Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Նպատակը. Միացյալ Նահանգները տարածաշրջան բերելն է», – ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի կողմից։

 




Լրահոս