Ստվերի կրճատման տեմպերը բավարար չեն եղել. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանուր առմամբ 2022թ. դրական տարի էր պետական բյուջեի եկամուտների տեսանկյունից, քանի որ սպասվածից բարձր տնտեսական զարգացումների արդյունքում հավաքագրվել են պլանավորվածից բարձր եկամուտներ։

Սակայն ArmLur.am-ն ուսումնասիրել է պաշտոնական թվերը, որոնք  ցույց են տալիս, որ միևնույն ժամանակ, չի հաջողվել առաջընթաց ունենալ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման տեսանկյունից, որը հանդիսանում է կառավարության ծրագրի կարևոր թիրախներից մեկը և մինչև 2026թ. պետք է հասնի ՀՆԱ-ի 25.0%-ին։

Հարկ է նշել, որ 2022թ. եղել են հարկեր/ՀՆԱ-ի վրա ինչպես բացասաբար (մաքսատուրքեր, եկամտային հարկ, տնտեսության կառուցվածք), այնպես էլ դրականորեն (շահութահարկ, արտահանման տուրք` օրենսդրական փոփոխությունների արդյունքում) ազդող գործոններ, սակայն հարկային վարչարարության բարելավումը և ստվերի կրճատման տեմպը բավարար չեն եղել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավելու համար։

Դրանք հիմնականում միմյանց չեզոքացրել են, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում չի արձանագրվել, որը նաև պայմանավորված է եղել հարկային վարչարարության բարելավման և ստվերային տնտեսության կրճատման ոչ բավարար տեմպով:




Լրահոս