ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, վերջերս «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը դրմել է «Ապրելու երկիր» կուսկցության նախագահ Մանե Թանդիլյանին, որպեսզի միանա նախաձեռնությանը, սակայն վերջինս մերժել է:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Ապրելու երկիր» կուսկցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի հետ` պարզելու եղելությունը:
-Պարո’ն Առաքելյան, մեր տեղեկությունների համաձայն, «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը դիմել է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որպեսզի միանան նախաձեռնությանը, որը մեժվել է։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
-Այո՛, մենք քննարկել ենք «Հայաքվե» նախաձեռնության հետ համագործակցության ձևաչափերը և հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ հաշվի առնելով, որ ստորագրությունների հավաքման գործընթացը կազմակերպվելու է բացառապես համայնքապետարաններում, և այն համայնքներում, որտեղ «Ապրելու երկիրը» իշխանություն է, հայտնել ենք մեր պատրաստակամությունը, որ առնվազն այդ համայնքներում մենք պատրաստ ենք աջակցել այդ նախաձեռնությանը:
-Այսինքն «Ապրելու երկիր» կուսակցությունը միանո՞ւմ է նախաձեռնությանը:
-Միանալ չէ, մենք պատրաստ ենք միանալ ոչ թե որպես կուսակցություն, այլ կուսակցության ռեսուրսներով մենք հայտնել ենք պատրաստակամություն աջակցելու, առավել ևս մարզերում, որտեղ ունենք մեծ ռեսուրսներ: Մենք բոլոր մարզերում ունենք ներկայացվածություն, մի քանի համայնքներում ունենք իշխանություն և հաշվի առնելով որ «Հայաքվե»-ի կարևորագույն հատվածը կայանում է նրանում, որ ստորագրությունները հնարավոր է կազմակերպել բացառապես համայնքապետարաններում, այն համայքներում որտեղ մենք կառավարում ենք, այդտեղ աջակցությունը ավելի մեծ կլինի:
-Պարեն Առաքելյան, հնարավո՞ր է, որ դուք մտածում եք, որ կարող է «Հայաքվե» նախաձեռնության ստորագարահավաքին խոչընդոտել համայնքապետարաններում:
-Ես նկատի ունեմ, որ մարդիկ պետք է գնան համայնքապետարան և չեմ բացառում, որ գործող իշխանության կողմից կառավարվող համայնքապետարաններում այս պրոցեսը տեղի չունենա կամ փորձեն խոչընդոտել: Քաղաքացիները ստորագրելու ցանկություն ունենալու պարագայում պետք է մտնեն համայնքապետարան ու չնայած համայնքապետարաններում օրենքով պարտավոր են այդ պրոցեսը իրականացնել, բայց չեմ բացառում, որ այնտեղ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է իշխանության, խոչընդոտեն գործընթացին:
-Պարո՛ն Առաքելյան, նաև կարծիք է հնչում որ դուք չեք միացել նախաձեռնությանը, քանի որ առջևում քաղաքապետի ընտրություններ են և չեք ուզում այլ նախաձեռնություններով հանդես գալ։ Սա որևէ կերպ առնչություն ունի՞:
-«Հայաքվե» նախաձեռնության հեղինակները այն անձինք են, որոնք որոշել են իրենց նախաձեռնությունը իրականացնել, հետևաբար մենք աջակցում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ինչ որ ձևով ուղղված են Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Ինչ վերաբերում է կուսակցությանը, այո՛, այս պահին մեր գլխավոր խնդիրը Երևանի ընտրություններն են, ամենայն հարգանքով բոլոր նախաձեռնություններին, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իշխանափոխությունն է: Մնացած բոլոր նախաձեռնությունները, ցավոք, առկա մարտահրավերներին չեն կարող տալ այն լուծումը, որի անհրաժեշտությունը ունենք: Հետևաբար այո՛, մեր կուսակցության բոլոր ռեսուրսները ուղղված են լինելու Երևանի ընտրություններում հաղթելու և իշխանափոխություն իրականացնելու ոչ միայն Երևանում:
զրուցեց Մաշա Մելքոնյանը